Ուկրաինայի անվտանգության երաշխիքները բաղկացած կլինեն երկու մակարդակից։ Ըստ BBC-ի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում նման հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Առաջին մակարդակը խաղաղության համաձայնագրի կամ հրադադարի համաձայնագրի կնքումն է՝ Ուկրաինայի զինված ուժերի ամրապնդմամբ, իսկ երկրորդ մակարդակն արդեն իսկ կներառի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների երաշխիքները։

Ներկա պահին առաջին հերթին քննարկվում են Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորումը, զենքը և դիվանագիտությունը։ Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորակազմ տեղակայելու մասին որոշումը դեռևս չի ընդունվել, այդ հարցը դեռևս քննարկվում է։ Մեզ անհրաժեշտ են այնպիսի մակարդակի երաշխիքներ, որ Պուտինը, Մոսկվայում նստած, այլևս երբեք չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին»,- հավելել է Ռյուտեն։