Վեներայի վրա ինչ-որ բան կա, որը կենդանի էակ է հիշեցնում: Օրերս նման սենսացիոն հայտարարություն է  արել  ռուսաստանցի հայտնի գիտնական, ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Լեոնիդ Քսանֆոմալիտին:

Վերջերս  հրապարկված հոդվածում Քսանֆոմալիտին  հողորդում է  տարօրինակ տեղաշարժվող օբյեկտների մասին: Այդ էակները պատահաբար են հայտնվել խորհրդային «Վեներա» վայրէջքային մոդուլների սքան անող խցիկների օբյեկտիվներում, որոնք դեպի նույնանուն մոլորակ էին ուղարկվել 1975 եւ 1982 թվականներին:  Հնարավոր է նրանք կենդանի օրագնիզմի յուրահատկություններ ունենան, կարծում է գիտնականը:

Նա այդ մասին խոսում է հիմա, քան որ այն ժամանակ իր  ենթադրությունները աջակցություն չէին գտել: Հիմա որոշել է անդրադառնալ թեմային` պայմանավորված էկզոմոլորակի հետազոտությունների նոր արդյունքների լայն հոսքով:

Ինչպես «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտնել է գիտնականը,  իր հիպոթեզի ապացուցման համար նա ներկայացրել է «Վեներա-13» սարքի լուսանկարները,  որոնք փոխանցվել են 1982թ. մարտի 1-ին, 126 րոպեի ընթացքում: Այդ համայնապատկերներում գիտնականը նկատել է  մի քանի օբյեկտներ, որոնք հայտնվում եւ անհետանում են  հաջորդական լուսանկարներում: Դրանց թվում է նաեւ «կարիճը», որն իր կառուցվածքով հիշեցնում է երկրի խոշոր սարդատիպ միջատի: