Ինդոնեզիայում 2012թ. սկզբից երկրորդ մարդն է մահացել թռչնագրիպից: Մահացու վարակի զոհ է դարձել հնգամյա աղջնակը` երկու շաբաթ առաջ նույն հիվանդությունից մահացած տղամարդու ազգականուհին:
Աղջնակը մահացել է հիվանդանոցում, բուժման կուրսը նրան չի օգնել:
Ըստ ինդոնեզյան բժիշկների` չնայած որ 2 մահացածներն էլ ապրել են նավահանգստային Ջակարտայում գտնվող նույն տանը, H5N1 վիրուսի մուտացիաները չեն վերաճել նրան, որ մի մարդուց մյուսին անցնեն, հայտնում է Jakarta Globe թերթը:
Ամբողջ աշխարհում թռչնագրիպի հետ կապված անհանգստության նոր ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ մեկուկես տարվա դադարից հետո մեկ մարդու մահվան մասին հայտարարեցին չինական իշխանությւոնները: Նոր տարում արդեն մահվան նոր դեպքեր են գրանցվել Վիետնամում եւ Կամբոջայում:




























