Ակցիա ենք իրականացնում ապօրինի սեփականաշնորհված, օտարման ոչ ենթակա հողատարածքի վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ակտիվիստ Արթուր Չախոյանը և հրապարակել տեսանյութ։
Տեսանյութում երևում է, որ քաղաքացիները աղբամաններով ու ծառի ճյուղերով փակում են Գաի պողոտան 4–րդ զանգվածի հատվածում։
Չախոյանն իր խոսքում նշել է, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շինթույլտվություն է տվել, ինչը դարձել է ծառահատման պատճառ:
«Ինձ հասած տեղեկություններով այդ հողատարածքը ԱԺ գործող պատգամավոր Իշխան Զաքարյանինն է։ Տեղի բնակիչները գիտեն դրա մասին»,–ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











