Հունվար-հուլիսի ամփոփմամբ 2025 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող մեր տնտեսվարողներին, անհատներին, կազմակերպություններին»,- գրառման վերջում նշել է նա։




























