«Իսրայելը խորը ափսոսանք է հայտնել Գազայի Նասեր հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ», - ասվում է Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրության մեջ։

«Իսրայելը բարձր է գնահատում լրագրողների, բժշկական անձնակազմի և բոլոր քաղաքացիական անձանց աշխատանքը։ Բանակի ղեկավարությունը միջադեպի համապարփակ հետաքննություն է անցկացնում։

Մեր պատերազմը մղվում է բացառապես ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների դեմ։ Մեր արդար նպատակներն են հաղթել Համասին և տուն վերադարձնել մեր բոլոր առևանգված մարդկանց», - նշել է նա։