Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հերքել է մեղադրանքները, թե միտումնավոր է ջուր լցրել ATP-ի աշխատակցի վրա:
Թենիսիստին պարտավորեցրել են 8 հազար դոլարի չափով տուգանք վճարել` Australian Open մրցաշարի ժամանակ Ջոն Իսների հետ խաղից հետո թենիսի ասոցիացիայի աշխատակցի վրա ջուր լցնելու համար, տեղեկացնում է AP գործակալությունը:
Իր միկրոբլոգում Նալբանդյանը գրել է, թե պատրաստվում է բողոքարկել տուգանքը:




























