ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է անցկացրել Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ։
Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։





























