Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների  առաջիկա հանդիպումը ոչինչ չի փոխի եւ պարզապես հանդիպում կլինի հանդիպումների ընդհանուր շարքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի վելուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինը:

«Իսկ այդ հանդիպումն ինչո՞վ է տարբերվելու նախորդներից` ոչնչով: Սկզբունքորեն ի՞նչ է փոխվել նախորդ հանդիպումից հետո` ոչինչ: Այդպիսով, չկան հիմքեր ենթադրելու, որ այս անգամ ինչ-որ բան կփոխվի»,-հայտարարեց նա` ավելացնելով, որ իրական փոոփոխությունների համար նման հանդիպումները քիչ են:

«Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ եւ կրկնում եմ հիմա` իրավիճակը կփոխի պատերազմը»,-եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Սոչիում նախատեսվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: