Լիբիայում ձերբակալվել է Մումար Քադաֆիի տապալված կառավարության մամուլի քարտուղարը: Նախնական տվյալներով` Մուսա Իբրահիմը ձերբակալվել է լիբիական մայրաքաղաքից ոչ հեռու` Ասաբիայում, հաղորդում է Sky News-ը` վկայակոչելով լիբիացի զինվորականներին:
Իբրահիմի ձերբակալության մասին բազմիցս էր հաղորդվել, սակայն հետո այդ լուրերը հերքվում էին: Հատկապես Սիրտ քաղաքում Քադաֆիի սպանությունից հետո այդ մասին ավելի հաճախ էր խոսվում:




























