Հունվարի 21-ի առավոտյան ոչ մեծ հզորությամբ պայթուցիկ սարք է գործի դրվել Հունաստանի մշակույթի նախարարության շենքի մոտ: Ըստ տեղական ոստիկանության` ոչ ոք չի տուժել:

Պայթյունը վնասել է նախարարության տնտեսական ծառայության մուտքը: Հաղորդվում է, որ Հունաստանում գոյություն ունեն անարխիստական խմբավորումներ, որոնք պետական հաստատությունների մոտ պայթյուններ են կազմակերպում: Նման դեպքերում տուժածներ գրեթե չեն լինում:

Այս շաբաթ Հունաստանի մշակույթի նախարարությունը միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն պատճառով, որ  որոշել էր նվազեցնել Հունաստանի գլխավոր տեսարժան վայրերի, այդ թվում` Ակրոպոլիսի պրոֆեսիոնալ տեսա եւ լուսանկարահանման  վճարները: Սակագների նվազումը շատ ԶԼՄ-ներ բացատրել էին նրանով, որ Հունաստանը պատրաստվում է «Ակրոպոլիսը վարձով տալ` ճգնաժամի համար գումար վաստակելու համար», գրում է  «Վզգլյադը»: