«Վեստի.ռու»-ն հայտնում է, որ ցիկլոնը Սանկտ Պետերբուրգ է բերել ուժեղ անձրևներ, կարկուտ և նույնիսկ ձյուն։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում հրապարակել են փողոցներում գոյացած ձնակույտերի լուսանկարներ։

Հիմնականում թաց ձյուն և կարկուտ է տեղացել Կրասնոսելսկոե մայրուղու տարածքում: Այլ շրջաններում տեղացել են ուժեղ անձրևներ: