Նիգերիայում հունվարի 20-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհ է դարձել 80 մարդ: Ճշգրտված տվյալները հաղորդել է AFP գործակալությունը, ավելի վաղ խոսվում էր միայն 8 զոհի մասին:
Տեղական իշխանությունների տվյալներով` մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործողության մեջ է դրել Կանո քաղաքի տարածքային ոստիկանական վարչության մոտ: Մի քանի պայթյուններ էլ տեղի են ունեցել ներգաղթի տեղական ծառայության եւ ոստիկանության մյուս բաժանմունքների մոտ:
Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է մահմեդական ծայրահեղական «Բոկո հարամ» խմբավորումը, որի անդամները ձգտում են Նիգերիայի հյուսիսում շարիաթի օրենքները հաստատել:




























