Հայաստանն ու Մալավին դիվանագիտական հրաբերություններ հաստատելու մասին փաստաթղթեր են ստորագրել:
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը եւ Մալավիի դեսպան Բրայան Բոուլերը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի գրասենյակում հունվարի 20 -ին համապատասխան փաստաթղթեր են ստորագրել, հաղորդում է «Nyasa Times»-ը:
Համատեղ կոմունիկյեի մեջ կողմերը պայմանավորվում են զարգացնել երկկողմ հարաբերությունները ՄԱԿ-ում առաքելությունների եւ դիվանագիտական այլ խողովակների միջոցով: Կողմերը վստահություն են հայտնել, որ դիվանագիտական հրաբերությունների հաստատումը համապատասխանում է պետական շահերին:




























