Վյաչեսլավ Ֆետիսովը հայտարարել է հոկեյից հեռանալու մասին: Հունվարի 21-ին բոլոր աստղերի մրցախաղից առաջ նա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է թողնել Հոկեյի մայրցամաքային լիգայի տնօրենների խորհրդի նախագահի եւ  ԲԿՄԱ-ի  ակումբի նախագահի պաշտոնը:

Ֆետիսովը  մեկնաբանել է, որ իր համար զզվելի է  ԲԿՄԱ-ի -ի դրությունը, եւ նա չի ուզում դրա հետ ոչ մի կապ ունենալ, քանի որ  «երկար ժամանակում է անուն վաստակել»: «Նման իրադրության մեջ մնալն իմաստ չունի, իսկ հետագայում ես կգտնեմ` ինչով զբաղվեմ», - մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»:

ԲԿՄԱ ակումբը  Հոկեյի մայրցամաքային լիգայի  վերջին 2 մրցաշրջաններում այնքան էլ լավ հանդես չի եկել: 2010/11 թվականներին ակումբն զբաղեցրել է նախավերջին տեղը եւ 2005 թվականից առաջին անգամ փլեյ-օֆֆ է դուրս եկել: Դրանից հետո փոխվել է թիմի մարզիչը: Նոր մարզիչ է դարձել սլավոնացի Յուլիուս Շուպլերը: Սակայն այս մրցաշրջանում էլ  ԲԿՄԱ -ն անհաջող է հանդես գալիս: 43 խաղերից հետո ակումբն զբաղեցնում է միայն 8-րդ տեղը` 59 միավորով: 

Հոկեյի մայրցամաքային լիգայի նախագահ Ալեքսանդր Մեդվեդեւը հայտարարել է, որ առայժմ չի կարող մեկնաբանել Ֆետիսովի հրաժարականը:  «Անակնկալները լինում են ոչ միայն հաճելի, այլեւ` տհաճ: Հոկեյի մայրցամաքային լիգայի  գոյությունն առանց Վյաչեսլավի ես դժվար եմ պատկերացնում», - նշել է նա: