Մեծ Բրիտանիայում սիլիկոնային կուրծք ունենալու համար կանայք ստիպված կլինեն հարկեր վճարել: Նման օրենք է ընդունվել` ինչ-որ կերպ սահմանափակելու համար բրիտանուհիների` իրենց երազած կուրծքն ունենալու համար վիրահատության դիմելու ցանկությունը: Նման գայթակղությունը հատկապես վնասակար է երիտասարդ կանանց առողջության համար, ինչն էլ առողջապահության նախարարությանն ստիպել է քայլեր ձեռնարկել:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», 2011թ-ին  հետազոտությունները ցույց են տվել, որ վերջին տարվա ընթացքում կուրծքը մեծացրած դեռահասների թիվը կրկնապատկվել է: