Երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի նկատմամբ իրենց բողոքը շատ յուրահատուկ ձեւով են արտահայտել խորվաթները: Նրաք դուրս են եկել կառավարության շենքի մոտ` վանկարկելով «Մենք այստեղ ոչ թե Իրանի ճգնաժամի պատճառով ենք, այլ մեր սառնարանների ճգնաժամի»: Որպես ասվածի վկայություն` նրանք հավկիթներ են նետել կառավարության շենքի վրա:
Ցուցարարները քաղաքական պահանջներ չեն ներկայացրել, նրանք բողոքել են գների աճի դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կազմակերպիչները խոստացել են նման ակցիաներ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել:



























