Հնդկաստանում մաոիստների կողմից տեղադրված ականի պայթյունի արդյունքում առնվազն 13 ոստիկան է զոհվել:  Կենդանի մնացած երկու ոստիկանները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով` գրոհայինները դարանակալ կրակ են բացել ոստիկանների վրա:

Մաոիստական խմբավորումները Հնդկաստանում համարվում են ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքներից: 2011թ-ին նրանք կատարել են 1,5 հազ. հարձակում` սպանելով ավելի քան  500 մարդու, գրում է «ՌԻԱ Նովոստին»: