Աղետի ենթարկված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավի վրա գտել են զոհված կնոջ դիակ: Ինքնությունը պարզվում է: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 12-ի:
Առայժմ անհայտ կորած է համարվում 20 մարդ, այդ թվում` իտալացի հնգամյա աղջնակը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին հայտարարել է, թե որոնողական աշխատանքները շարունակվում են:




























