General Motors ընկերությունում, Իսրայելի արվեստի եւ դիզայնի ակադեմիայի ուսանողների հետ համատեղ, աշխատում են մեքենաների ապակի-դիսփլեյների ստեղծման վրա:

Ինչպես փոխանցում է  5koleso.ru-ն, նրանք մտադիր են սովորական ապակիների փոխարեն ստեղծել ինտերակտիվ դիսփլեյներ:

Windows of Opportunity (WOD, «հնարավորությունների պատուհան»)  կոչվող նախագծի համար արդեն մի քանի հավելված է մշակվել: Օրինակ, երեխաների համար բավականին հետաքրքիր կլինի Otto անունով մուլտֆիլմի հերոսը, ով կարձագանքի արագության փոփոխությանը, եղանակին, եւ նույնիսկ լանդշաֆտին: Pond հավելվածը թույլ կտա երաժշտություն լսել եւ մյուս մեքենայի ուղեւորների հետ կապ հաստատել, գրում է NEWSru.com-ը: