Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նշել է, որ ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքն Իրան տեղի է ունեցել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և իրականացվել Է Բուշերի ԱԷԿ-ում վառելիքի փոխարինմանը հետևելու համար, հաղորդում է IRNA-ն։
Նա հավելեց, որ Իրանի և Գործակալության միջև համագործակցության նոր շրջանակի վերաբերյալ համաձայնագրի տեքստը վերջնականապես չի հաստատվել։
«Խորհրդարանի կողմից ընդունված օրենքով ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը պայմանավորվում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ։ Հետևաբար, օրենքի համաձայն, Գործակալության բոլոր հարցումները ուղարկվում են Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ, որտեղ էլ կայացվում են համապատասխան որոշումները», - ասել է արտաքին քաղաքականության վարչության պետը։
Նախարարը հայտարարել է, որ այս պահին արդեն որոշումներ են կայացվել Բուշիրի ԱԷԿ-ում վառելիքի փոխարինման վերաբերյալ, որը պետք է իրականացվի ԱԷՄԳ-ի տեսուչների հսկողության ներքո և ցանկացած համագործակցություն կիրականացվի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի շրջանակներում, որը երաշխավորում է Իրանի ժողովրդի շահերի պաշտպանությունը։





























