Թուրքիայում առաջին անգամ հաջողությամբ դեմքի փոխպատվաստում են կատարել: Ինչպես հաղորդում է  CNNturk-ը, հրդեհի ժամանակ տուժած երիտասարդի դեմքի փոխպատվաստման համար որպես դոնոր է ծառայել գնացքի տակ ընկած մարդը:

Վիրահատությունը տեւել է  9 ժամ եւ անցել առանց բարդությունների, սակայն վերջնական հաջողության մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ փոխպատվաստված հյուսվածքները հետագայում չվնասվեն:Վիրահատությունը տեղի է ունեցել Անթալիայի «Աքդենիզ» համալսարանի հիվանդանոցում: Այդ հաստատությունը համարվում է Թուրքիայում ամենախոշոր եւ ամենահաջող փոխպատվաստման կենտրոնը: