Պաղեստինի իրավապահ մարմինների աշխատակիցներն ազատել են 20-ամյա աղջկան, որին 9 տարի շարունակ փակի տակ էր պահել հայրը:

Հաղորդվում է, որ հայրը չի ցանկացել աղջկան տալ նախկին կնոջը, այդ իսկ պատճառով  նրան փակի տակ է պահել:  Նա մահվամբ է սպառնացել աղջկան, եթե վերջինս համարձակվի օգնություն կանչել:

Ինքը` տուժողը, պատմել է, որ հայրը միայն թույլ է տվել լոգարանից դուրս գալ վաղ առավոտյան` սպիտակեղենը փռելու համար: Արտաքին աշխարհի հետ նրա շփման միակ միջոցը ռադիոն է եղել: