Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը խոստովանել է, որ  պաշտոնյաներին կաշառք է տվել: Այդ մասին նա հայտարարել է «РЕН-ТВ»-ին տված հարցազրույցում` ընդգծելով, որ «թեեւ կաշառք տվել է, բայց ետ չի ստացել»:

«Բոլոը, ինչ  պահանջվում էր, վճարել եմ»,-ասել է Ելենա Բատուրինան հեռուստահարցազրույցում, որը հեռարձակվել է երեկ երեկոյան: «Վերցրել են, ինչպես մյուսներից: Սկզբունքը շատ պարզ էր` հետո ինչ, որ քաղաքապետի կինն է»,- ասել է Բատուրինան:

Կաշառք վերցրած պաշտոնյաների անուններ Բատուրինան չի տվել: Նա նաեւ չի նշել գումարների չափը: