Սոցիալական ցանցերում ոմանց կենսուրախ լուսանկարները փչացնում են մյուսների տրամադրությունը եւ ստիպում տխրել: Նման անսպասելի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:
Մոտ հազար ուսանողի շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ Facebook-ի ամենաակտիվ օգտատերերը հաճախ են տրտմում այն ենթադրությունից, թե իրենց ծանոթների կյանքը շատ ավելի ուրախ է, քան իրենցը: Մինչեւ 23 տարեկանների 95%-ը նման կարծիք ունի, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























