Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո հրդեհվել են Գելենջիկի անտառը և Կուբանի Սևերսկի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանը, զոհեր չկան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։
Հանգստի կենտրոնում տարհանումներ են ընթանում։
Սև ծովի ափին անտառային հրդեհի տարածքում հանգստացող ավելի քան 20 մարդիկ կտրվել են տարհանման ճանապարհներից։ Նրանց փրկելու համար մոտորանավակ է ուղարկվել։





























