ԱՄՆ Կանզաս սիթիի աճուրդում 210 հազ. դոլարով վաճառվել են սիրահար- ավազակներ Բոնի Փարկերին եւ Քլայդ Բերոուին պատկանող զենքերը:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, «Թոմփսոն» ինքաձիգի եւ «Վինչեսթր» հրացանի գնորդը ցանկացել է անհայտ մնալ: Ինքնաձիգը վաճառվել է 130հազ., հրացանը` 80 հազ. դոլարով:
Զենքը ոստիկանությանը մնացել էր որպես ռազմավար 1933թ-ին, երբ նրանք հետապնդել էին Բոնին եւ Քլայդին: Փոխհրաձգության ժամանակ երկու ոստիկան էր զոհվել, իսկ գանգստերները, թողնելով ծանր ինքնաձն ու հրացանը, փախել էին, հիշեցնում է ВВС-ին:




























