Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Ռուսաստանում Նովոկուբիշևսկի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանների վրա հարձակման մասին։ 

Նշվում է, որ նավթարդյունաբերության օբյեկտների վրա հարվածից հետո գրանցվել են խոշորամասշտաբ հրդեհներ և պայթյուններ, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Հստակեցվում է, որ հարվածներ են հասցվել ռուսական զորքերի մատակարարմամբ զբաղվող զինամթերքի պահեստներին և լոգիստիկ կենտրոններին։