Իրանի ափերից ոչ հեռու տեղի ունեցած նավաբեկության արդյունքում 17 մարդ է զոհվել: Որոնողափրկարական աշխատանքների արդյունքում փրկվել է 5 մարդ: Իրանական իշխանությունները հայտարարել են, որ չնայած եղանակով պայմանավորված արգելքին` նավը, այնուամենայնիվ, դուրս է եկել ծով:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Իրանի ափերի մոտ հունվարի 21-ին խորտակվել էր ուղեւորատար նավը, որտեղ գտնվել էր 22 ուղեւոր եւ անձնակազմի անդամները:
Զբոսանավը Հորմուզի նեղուցից ուղեւորվել էր Բանդեր Աբաս: Նավաբեկության պատճառների մաիսն չի հաղորդվում:




























