Իսրայելցի հաքերը, ով համացանցում հայտնի է «Հաննիբալ» կեղծանունով, Facebook-ում հրապարակել է 100 հազ. օգտատերերի տվյալները:
Ինչպես փոխանցում է NEWSru.co.il-ը, ցանցում հայտնվել են նրանց էլեկտրոնային փոստի հասցեները եւ գաղտնաբառերը, ընդ որում, հաքերը խոստացել է հրապարակել եւս մեկ միլիոն օգտատերերի տվյալներ, եթե արաբ հաքերները շարունակեն պատերազմը:
Հաննիբալը հայտարարել է, որ տվյալների առաջին «խմբաքանակի» հրապարկումից հետո արաբական երկրներից հազարավոր դիմումներ է ստացել դրանց տարածումը դադարեցնելու խնդրանքով:
Ներկայումս հաքերը կոչ է արել իր գործընկերներին առաժմ «դադարեցնել կիբերպատերազմը»:




























