Վրաստանի Քվեմո Քարթլիի շրջանում հունվարի 22-ի գիշերը խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի արդյունքում 4 մարդ է զոհվել:
Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկը բռնկվել է ու պայթել: Արդյունքում զոհվել են մեքենաներից մեկում գտնվող կինը, երեխան եւ երկու տղամարդիկ:
Մյուս մեքենայի ուղեւորները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Իրականացվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:




























