Ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի երկրորդ միջուկային էներգաբլոկում ռադիոակտիվ ջրի արտահոսք է նկատվել:
Ինչպես հաղորդում է BBC-ին, միջադեպը տեղի է ունեցել երեւանյան ժամանակով ժամը մոտ 02:00-ին: Պարզվել է, որ արտահոսքը եղել է վարակված ջրի մղման խողովակից:
Ժամերի ընթացքում վթարը վերացվել է: Ռադիոակտիվ ջուրը շրջակա միջավայր դուրս չի եկել:




























