Նիգերիայի հյուսիսում գտնվող Կանո քաղաքում վերջին օրերին իսլամիստների գորհների արդյունքում զոհերի թիվը հասել է 178-ի:
Ինչպես հաղորդում է Reuter-ը, սպասվում է, որ զոհերի թիվը կավելանա:
Քաղաքի իշխանությունները հունվարի 21 -ին պարետային ժամ էին սահմանել` մի շարք պայթյուններից հետո: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Բոկո հարամ» խմբավորումը:




























