Միքայել Սրբազանի վերաբերյալ վարույթն ապօրինի է, հետեւաբար դրանից բխող ով ինչ արել է, անօրինական է եւ չի կարող անօրինական գործով անձը դատապարտվի, դատարանը պետք է քրեական հետապնդումը դադարեցնի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28–ին, դատական նիստից հետո ասաց Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
«Երկրորդ, դատարանը, հստակ իմանալով, որ մեղսագրվող արարքը կատարվել է Գյումրիում, պարտավոր էր ընդդատության ուղարկել, սակայն դա չարեց ու պահեց, որ ինքը քննի ու այս արագությամբ քննի։ Օրենքը նախատեսում է, որ եթե ընդդատության կանոնը խախտվել է, Վերաքննիչը բեկանում է այս դատական ակտը։ Օրենքի բոլոր հնարավոր կարգավորումները խախտված են այս վարույթով»,– ասաց Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը 10 օրում ավարտեց հիմնական դատալսումները, այսօրվա դատական նիստում եզրափակիչ ելույթով հանդես եկավ մեղադրող կողմը։











