Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը սուր քննադատության է ենթարկել  Ռուսաստանում ընտրական իրավիճակը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը:

Ըստ իրավապաշտպանների` Պուտինի որոշումը խաչ է քաշում «անհրաժեշտ քաղաքական բարեփոխումների վրա»:

«Շատ վերլուծաբանների կարծիքով`  նախագահ առաջադրվելու մասին դեռ սեպտեմբերին արված հայտարարությունը կանխորոշում է նրա ընտրությունը եւ  ստվեր է նետում այդքան անհրաժեշտ քաղաքական բարեփոխումների հեռանկարների վրա»,-ասված է  կազմակերպության տարեկան զեկույցի մեջ:

Human Rights Watch-ը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններից առաջ «կառավարությունը մերժել էր գրանցել նոր քաղաքական ուժերին»: