«Թալիբան» շարժումը տեսանյութ է տարածել, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես են սպանում պակիստանցի 15 զինվորականներին, որոնք գերեվարվել էին 2011թ. դեկտեմբերին` Պակիստանի հյուսիս-արեւելքում գտնվող բլոկպոստի վրա հարձակման ժամանակ:

BBC-ին հաղորդում է, որ զոհված զինվորների մարմինները գտել էին հարձակումից մի քանի օր անց:

Տեսանյութում ցուցադրվում է 15 մարդու սպանությունը, որոնց աչքերը եւ ձեռքերը կապված են: Լսվում է ձայն, որը գնդակահարությունը համարում է վերժ`12 թալիբների սպանության համար:

Պակիստանի իշխանությունները հաստատել են, որ տեսանյութում հենց պակիստանցի զինվորականներն են: