Հայաստանի հավաքականի կազմում Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում սպիտակներով պարտության մատնեց Հայաստանի անցած տարվա չեմպիոն, Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանին, վաստակեց 7 միավոր եւ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Ռոբերտ Հովհաննիսյանը 6,5 միավորով գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալը նվաճեց մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը:
Կանանց առաջնությունում մրցակցությունից դուրս էր Հայաստանի հավաքականի անդամ, առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցած Մարիա Կուրսովան, որը վաստակեց 9 միավոր: Կես միավոր հետ մնաց Աննա Հայրապետյանը: Բրոնզե մեդալը նվաճեց նույնպես առաջին անգամ մասնակցած Եվգենյան Դոլուխանովան - 6,5 միավոր:




























