Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) հունվարի 22-ին որոշել է Սիրիայում դիտորդների մանդատը եւս մեկ ամսով երկարաձգելու մասին:
Նման որոշում է կայացվել Կահիրեում տեղի ունեցած ԱՊԼ արտահերթ հավաքի ժամանակ: Հունվարի 20-ին լրացել էր Սիրիայի տարածքում գտնվող 165 դիտորդների ժամկետը: Նրանց զեկույցին ծանոթանալուց հետո ԱՊԼ անդամները որոշել են, որ դիտորդների առաքելությունն ավարտված չէ, քանի որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շարունակում է երկրում բողոքի ալիքի կոշտ ճնշումը:
ԱՊԼ արտգործնախարարները հավաքվել են Կահիրեում` Սիրիայում բռնություններին վերջ դնելու ուղղությամբ հետագա քայլերը քննարկելու համար:




























