Ռուսաստանը իրականացրեց պատերազմի երկրորդ ամենամեծ օդային հարձակումը՝ օգտագործելով 600 անօդաչու թռչող սարք և 31 հրթիռ, սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը։

«Նպատակները՞։ Ոչ թե զինվորներ և զենք, այլ Կիևի բնակելի թաղամասեր։ Պայթեցվել են քաղաքացիական գնացքներ, ԵՄ և Մեծ Բրիտանիայի առաքելությունների գրասենյակներ և քաղաքացիական անձինք։ Այս աղաղակող հարձակումները սպառնում են Թրամփի որոնած խաղաղությանը», - նշել է Քելոգը։