Ֆրանսիայի կրթության նախարար Լյուկ Շատելի կնոջը` Աստրիդ Հերենշմիդթին հունվարի 22-ի առավոտյան կախված են գտել:
Հաղորդվում է, որ կնոջ մարմինը հայտնաբերվել է Բուլոբ-Բյանկուրում գտնվող առանձնատանը:
Նախարարը հաստատել է փաստը: Նա դիմել է լրագրողներին` խնդրելով հարգանք ցուցաբերել իր անձնական կյանքի եւ երեխաների կյանքի նկատմամբ:
Զույգն ամուսնացած է եղել 1991թ-ց, նրանք ունեն չորս երեխա: Ինքնասպանության դրդապատճառները դեռեւս անհայտ են:




























