Եվրոպան առաջարկում է Ուկրաինայում ստեղծել 40 կմ բուֆերային գոտի, գրում է Politico-ն։

Այս առաջարկը այն տարբերակներից է, որոնք Կիևի եվրոպացի դաշնակիցները քննարկում են որպես Ուկրաինայում հետպատերազմյան սցենարի կամ հրադադարի մի մաս։

Politico-ի տվյալներով՝ պաշտոնյաները համաձայն չեն այն հարցում, թե որքան խորը կարող է լինել այս գոտին, սակայն հոդվածում նշվում է 40 կմ լայնություն։ Եվրոպայում, սակայն, փորձում են խուսափել իրավիճակը երկու Կորեաների հետ համեմատելուց՝ նախընտրելով բուֆերային գոտու համատեքստում հիշատակել հետպատերազմյան Գերմանիային, հաղորդում է DW-ն։

Առաջարկի դժվարությունների շարքում է նման հատվածը պարեկելու համար անհրաժեշտ խաղաղապահների թիվը՝ մինչև 60 հազար մարդ։ Նաև պարզ չէ, թե արդյոք Կիևը կընդունի նման տարածքային զիջումները։ Հրատարակությունը նշում է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցում քննարկմանը։