Խաղաղության օրակարգը առաջնային է Հայաստանի համար, վերջին 35 տարվա ընթացքում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 29–ին, Սամվել Կարապետյանի հիմնադրած «Մեր ձևով» շարժման մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ նշեց շարժման համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատու, «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

Հարցին՝ ո՞րն է լինելու իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օևրակարգին» իրենց քաղաքական ուժի այլընտրանքը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Կուզեի հիշեցնել, որ Արցախյան պատերազմը մենք չենք սկսել, մեզ պարտադրել են այդ պատերազմը և արցախցիները ուղղակի պաշտպանվել են։

Ինչ վերաբերվում է այսօրվա խաղաղության օրակարգին, միշտ հայ ժողովուրդը ունեցել է խաղաղության օրակարգ, մնում է հասկանալ դա իրական խաղաղություն է, թե չէ։ Ինչպես ես նշեցի մեր աշխատանքային խումբը կհետևի պրոցեսներին, քանի որ կան ստորջրյա տարբեր հարցեր, որ դեռ հանրությանը հայտնի չէ։ Ուսումնասիրության արդյունքում մենք հանդես կգանք մեր տեսլականի ներկայացմամբ»։