Սա վերաբերմունք է անցյալի, վերաբերմունք է հիշողության, նահատակների հիշատակի նկատմամբ, որն այսօրվա կառավարությունը չունի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի դիմաց իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ գործող իշխանություններն սեփական հայտարարություններով ասում են, թեինչպես են վերաբերում Ցեղասպալնության հիշողությանը։
«Ցանկանումեմ կոչով դիմել հայ ժողովրդին, Սփյուռքին, որ յուրաքանչյուր հայի համար կատարվողին կրավորական չլինի, ասեն՝ դե լավէլի։ Այ էդ «դե լավէլի»–ննշանակում է, որ նրանքվաճառել են իրենց անցյալը ներկան, իրենց երեխաների ապագան»,-ասաց Դեմոյանը։
Հուշահամալիրում շրջայցի ժամանակ նա նշեց, որ դեմ չեն վերանորոգմանը, բայց այն վերաբերում է միքանի սալաքարերին՝ հուշահամալիրի ներսի հատվածում, որոնք հնարավոր է փոխելչքանդելով ողջ հուշահամալիրը։
Դեմոյանի խոսքով, եթե այդ աշխատանքներնշարունակվեն, հուշահամալիրը շուտով կփակվի այցելուների համար, ինչը գործող իշխանությունները միտումնավոր են անում՝Ցեղասպանության նկատմամբ իրենց պրոթուրքական մոտեցումների համատեքստում։
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պաշտպանությունը պետքէ հավասարապես բաշխվի յուրաքանչյուր հայի վրա։ Այսօր արդեն եկել Ծիծեռնակաբերդն են ավերում... Սա հուզական հայտարարություն չէ, քաղաքականձևակերպում չէ, այլ արձանագրում է այնամեն ինչի, ինչը որ մենքտեսանք»,- հայտարարեց Թանգարանի նախկին տնօրենը։
Նա նկատեց, որ հուշահամալիրըվերանորուգում են հայերենին չտիրապետող աշխատանքային միգրանտներ, որոնք անթուլատրելիաշխատանքային գործիքներով և ծանրտեխնիկայով վնասում են ողջ հուշահամալիրը։
Դեմոյանը նշեց, որ եթեշինարարությունը չկանգնեցնեն, ապա նույն ձևով քանդելու են հուշահամալիրը աշխատանքային միգրանտների միջոցով, որոնց համար ցեղասպանության հուշահամալիրը սովորական քար է, որը հրամայված է ջարդել։




























