ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 29-ին, կազմել է 382.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.29 դրամ (նվազել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438.5-443 դրամով, վաճառվում է 448–454 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.73 դրամով, վաճառվում է 4.82-4.97 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:
Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 445 դրամով:
Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.77 դրամով:




























