«Ադրբեջանցի երգչուհի Շաբնամ Թովուզլուին և հեռուստահաղորդավարուհի Չինարա Ալիևայի ամուսնուն՝ Ռուսլան Ռասուլին, թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան!»,- գրում է «Դեվիչյա բաշնյա» Telegram ալիքը։

Թովուզլուն իր սոցցանցերում հայտնել է, որ արդեն 6 ժամ է գտնվում է Սամարայի օդանավակայանում և սպասում է, ինչպես իրեն են ասել, լրացուցիչ ստուգման։

«Ռուսլան Ռասուլը առաջարկել է նաև «լրացուցիչ ստուգումներ» իրականացնել Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների համար։ Այսպես ասած՝ պատասխան տալ ռուսական կողմի գործողություններին»,- գրում է ադրբեջանական ալիքը։

Երեկ Ռուսաստան չեն թողել մեկ այլ ադրբեջանցի երգիչ՝ Նամիգ Գարաչուխուրլուին։ Նա ձերբակալվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Խնդրին միջամտել է Ադրբեջանի դեսպանատունը և երգիչն ազատ է արձակվել։ Տեղեկություն չկան այն մասին, թե արդյոք նա վերադարձել է Ադրբեջան, թե նրան թույլ են տվել մուտք գործել ՌԴ մայրաքաղաք։