Երեւան-Իջեւան ավտոճանապարհին, հունվարի 22-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ճանապարհի մետաղյա արգելապատնեշներին եւ մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել ճանապարհի հարակից ձորակում` գետի մեջ։
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:
Զոհեր եւ վիրավորներ չկան:
Կատարվում է քննություն:




























