Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գագաթնաժողովի միջոցառումները տեղի են ունենում Չինաստանի Տյանցզին քաղաքի «Մեյցզյան» միջազգային կոնգրես-կենտրոնում։
Գագաթնաժողովը բացվել է կիրակի օրը՝ գագաթնաժողովի կազմակերպիչ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի անունից պատվիրակությունների ղեկավարների համար պաշտոնական ընդունելությամբ։
Գագաթնաժողովի պաշտոնական ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերի 1-ին։











