Մոսկվայի Մարֆինո շրջանի ներքին գործերի բաժանմունքում կախվել է կողոպուտի մեջ կասկածվող անձը: Մոսկվայի իրավապահ մարմինների տվյալներով` 32-ամյա տղամարդն ինքնասպան է եղել հունվարի 22-ին, ժամը 20:30:
Life News-ի տվյալներով` մահացածն Ադրբեջանի քաղաքացի է` Հարությունյան ազգանունով:
«Հունվարի 22-ին, ժամը 16-ին ոստիկանության պարեկային ծառայությունը գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի գործազուրկ տղամարդու: Դրանից ավելի քան չորս ժամ անց քաղաքացի Հարությունյանի դին արդեն ազատում էին շրջանակից, որը նա պատրաստել էր սեփական գոտու միջոցով: Գոտին ամրացվել էր պատուհանի ճաղավանդակին», - պատմել են խմբագրությանը:
Ներքին գործերի բաժանմունքում աշխատակիցների շրջանում ստուգումներ են անցկացվում: Նախնական տվյալներով` մեղադրանք կներկայացվի հերթապահ բաժնի աշխատակցին, որը ձերբակալվածի գոտին չի առգրավել, ինչը կանոնների խախտում է:




























