Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 900-ի, ևս 3000 մարդ վիրավորվել է: Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է պաշտոնական ներկայացուցիչը, փրկարարական ջոկատները որոնումներ են կատարում՝ փրկվածներին գտնելու համար, հաղորդում Է Associated Press-ը:
6.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի ուշ երեկոյան լեռնային շրջանում՝ հողին հավասարեցնելով գյուղերը և մարդկանց մի քանի ժամ թողնելով փլատակների տակ:
«Վիրավորներին տարհանում են, ուստի այդ թվերը կարող են էապես փոխվել», - Associated Press-ին հայտնել Է Աֆղանստանի տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչության ներկայացուցիչ Յուսուֆ Համմադը:
«Երկրաշարժը որոշ տարածքներում սողանքներ է առաջացրել՝ փակելով ճանապարհները, սակայն դրանք վերաբացվել են, իսկ մյուս ճանապարհները կվերաբացվեն՝ դժվարամատչելի տարածքներ մուտքն ապահովելու համար», - հավելել է նա։





























