Այսօր, հունվարի 23-ին Շեֆիլդում մեկնարկող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա միայն մեկ մասնակից: Տղամարդկանց մենասահքում հանդես կգա 15-ամյա Սլավիկ Հայրապետյանը: Մրցաշարին կարող են մասնակցել 2011թ. հուլիսի 1-ին 15 տարին լրացած մարզիկները: Սլավիկ Հայրապետյանը մարտի 3-ին կդառնա 16 տարեկան:
Տղամարդկանց մենասահքի որակավորման մրցումները կմեկնարկեն այսօր Երեւանի ժամանակով 22:30-ին:
Մեծ Բրիտանիան չորրորդ անգամ ընդունում է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի իրադարձությունը կլինի Եվգենի Պլյուշչենկոյի վերադարձը սիրողական գեղասահք:
Սպորտային զույգերի չեմպիոնը հայտնի կդառնա հունվարի 26-ին, պարային զույգերինը` հունվարի 27-ին, կանանց եւ տղամարդկանց մենասահքերինը` հունվարի 28-ին:











